ԿարևորՔաղաքական

ԱԱԽ նիստում քննարկվել են սպառնալիքների չեզոքացմանն ու պետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված հարցեր

ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն անցկացվող «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը և պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ:

Ըստ այդմ՝ ԱԱԽ անդամներն առաջարկություններ են ներկայացրել ՀՀ նախագահին՝ սպառնալիքների չեզոքացմանն ու պետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ:

Back to top button