Մշակույթ

«Կանթեղի» մեծահասակների բեմելը՝ Երեւանում

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հոկտեմբեր 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ է ունենալու Լոս Անջելեսի «Կանթեղ» մեծահասակների գուսանական երգչախումը: Խմբի ամենատարեց անդամը 1916 թվականին ծնված Հովհաննես պապ ն է: Վեներա Վարուժանյանն էլ երգչախումի մենկանատարն է։ Թևակոխել է 80  -ի շեմը: Պատմում է, երբ  հեռուսատեսությամբ լսեց, որ բացվում է մեծահասակների երգչախումբը՝ առանց վարենալու որոշեց դառնալ երգչախմբի անդամ:   

Աշխատել է ԵՊՀ- ում 30 տարի որպես ավագ հաշվապահ,սակայն 1988 թ- ին հանգամանքների բերումով հայտնվել է ԱՄՆ- ում։ Որեւեէ երգչախմբում չի երգել, բայց, «մեծացել եմ Հովհաննես Բադալյանի, Արաքսի Գյուրզադյանի երգերի ներքո»։

«Իմ գործունեությունը սկսել եմ Էջմիածին քաղաքից»,- պատմում է երգչախմբի ղեկավար, մշակույթի վաստակավոր գործիչ Գևորգ Չաքմանյանը։ Գևորգը  նշում է, որ իր համերգներիերին  մեծամասամբ տարեցներ էին գալիս եւ շատ հաճախ իր հետ հավասար երգում։ Որոշում է հայտարարություն տալ` խումբ հավաքելու համար: Արդյունքում՝ ստեղծվեց «Կանթեղ» մեծահասակների  երգչախումբը, ասում է Գևորգ Չաքմանյանը։

Խմբի գեղարվեստական ղեկավարը տեղեկացրեց, որ համերգի ընթացքում հնչելու է միայն կենդանի ձայն, նվագակցելու է Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքչների անսամբլը: Սա խմբի առաջին համերգն է Լոս Անջելեսից դուրս։

Back to top button