ԿարևորՀասարակություն

Խորհրդարանում մեծարեցին ուսուցիչներին

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Այսօր խորհրդարանում հյուրընկալել էին Երեւանն ու մարզերը ներկայացնող մանկավարժներին: Ուսուցչի օրվա առթիվ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ  կրթության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար  հանրապետության տարբեր դպրոցների  53  ուսուցիչներ պարգեւատրվեցին Ազգային ժողովի Պատվո մեդալներով,  պատվոգրերով, շնորհակալագրերով։

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր շնորհավորեց մաթետիկայի իր ուսուցչուհուն՝ ընկեր Դանիելյանին: Տարիներ անց մանկավարժը ջերմությամբ է հիշում իր շատ ուշիմ, կատակասեր և անչափ նպատակասլաց աշակետին։ 42 տարվա մանակվարժական ստաժ ունեցող Ասյա Դանիելյանն ամբողջ կյանքում աշխատել է Արարատի մարզի Մխչյան գյուղի հանրակրթական դպրոցում, դասավանդել է նաև Հովիկ Աբրահամյանի տիկնոջը և զավակներին։

Խորհրդարանի ղեկավարը մասնագիտական տոնի կապակցությամբ  19 մանկավարժների պարգևատրեց Ազգային ժողովի պատվո մեդալով, 20 ուսուցիչների արժանացան պատվոգրի, ևս 14-ը՝ շնորհակալագրի: Դիմելով ներկա մանկավարժներին Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Ուսուցչի օրը բոլորիս ամենասիրված  տոներից մեկն է։

Ցուցադրել ավելի
Back to top button