Միջազգային

Բյուջետային ճգնաժամի պատճառով դադարեցվել են ԵՄ- ԱՄՆ բանակցությունները

ԱՄՆ եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի շուրջ բանակցությունները դադարեցվել են Միացյալ Նահանգներում բյուջետային ճգնաժամի հետ պայմանավորված։ Ինչպես նշում է Բի Բի Սի- ին, հաջորդ շաբաթ ամերիկացի պաշտոնյաների եւ փորձագետների խումբը պետք է ուղեւորվեր Բրյուսել բանակցությունները շարունակելու նպատակով, սակայն նախօրեին Վաշինգոտնը հայտնել է, որ ստեղծված իրավիճակում անհնար է փորձագետներին ողջ կազմով ուղարկել բանակցությունների։

Հիշեցնենք, որ մինչեւ նոր բյուջատային տարին՝ հոկտեմբերի 1- ը, ամերիկյան Կոնգրեսը չի ընդունել երկրի բյուջեն, որի արդյունքում ավելի քան 700 հազար բյուջատային աշխատող ուղարկվել է չվճարվող արձակուրդի։ Նույն այդ պատճառով նախագահ Օբաման հրաժարվեց Հարավ- արեւելյան Ասիայի երկրներ նախատեսված այցից։

Ի դեպ՝ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ բյուջատային ճգնաժամը ժամանակավոր է եւ չի ազդի Ասիայում եւ աշխարհի այլ վայրերում ԱՄՆ գործողությունների վրա։ Միաժամանակ՝ նա կոչ է արել ստեղծված իրավիճակը չհամարել շատ լուրջ։ «Այս ճգնաժամը լոկ հաստատում է մեր երկրի ժողովրդավարությունը»,- ասել է նա։ Սակայն, ըստ նրա, եթե ճգնաժամը շատ երկար շարունակվի, ապա մարդիկ կարող են հարց տալ ԱՄՆ ղեկավարության աշխատունակության մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button