Քաղաքական

Ամերիկյան կողմի խնդրանքով վարչապետ Սարգսյանի այցը հետաձգվել է

Ամերիկյան կողմի խնդրանքով վարչապետ Տիգրան Սարգսյանի ԱՄՆ այցը հետաձգվել է։ «Վարչապետը պետք է Վաշինգտոն այցելեր հոկտեմբերի 9- 13- ը, սակայն ԱՄՆ- ում պետական հաստատությունների ֆինանասավորման դադարեցման հետ կապված, ամերիկյան կողմի խնդրանքով, հետաձգվել է»,- «Ինտերֆաքս»- ին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը։

Վարչապետ Սարգսյանը պետք է հանդիպումներ ունենար Համաշխարհային բանկում եւ Արժույթի միջազգային հիմնադրամում, ինչպես նաեւ մասնակցեր տնտեսական համագործակցության հայ- ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին։

Բերբերյանի խոսքով՝ նախատեսված միջոցառմանը Հայաստանը կներկայացնի կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Վաչե Գաբրիելյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button