ԿարևորՔաղաքական

Ռուսական ներուժը ծառայեցնել Հայաստանի շահերին. քաղաքագետները ՄՄ անդամակցության մասին

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ստրասբուրգում նախագահ Սերժ Սարգսյանը հստակ տվել է Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու հարցի պատասխանն ու այդպիսով պարզաբանելը, որ Հայաստանը ԵՄ հետ պատրաստ է համագործակցել քաղաքական հարթությունում, վերլուծելով հանրապետության նախագահի ԵԽԽՎ-ում արած հայտարարություններն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ «Բացատրություն տվեց, թե ինչ էր պատճառը, որ Հայստանը որոշեց գնալ Մաքսային միություն՝ փաստացի հրաժարվելով Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուց։

Դեռևս պարզ չէ, թե ինչ է առաջարկվում Հայաստանին Մաքսային միությանն անդամակցելու որոշմամբ, այդ պատճառով հարց է առաջանում`որքանո՞վ է հավանական տնտեսական հարթության վրա որոշակի համագործակցություն ԵՄ հետ:  Հարցին քաղաքագետը պատասխանեց, թե ԵՄ հետ տնտեսական կապերը չեն խզվելու։

Ի դեպ՝ նա նաև ինքը հարց բարձրացրեց`մինչս օրս պարզ չէ, թե ինչ  էր առաջարկվում Հայաստանին ասոցացման համաձայնագրի խորը և համապարփակ ազատ առևտրային գոտիների ստեղծմամբ։ «Պատկերացեք, որ, ենթադրենք, արգելվեր Հայաստանին գյուղ մթերք արտահանել ՌԴ»,- ասաց։

Իսկ ինչ է ենթադրում ԵՄ հետ քաղաքական հարթությունում համագործակցություն շարունակելը: Արդյո՞ք դա նշանակում է եվրոպական որոշ արատավոր արժեքների փոխառում, այնպես ինչպես մանկապղծությունն է, կամ միասեռականությունը, հետաքրքրվեցին լրագրողները։ «Դատական համակարգի բարեփոխումներն են դրանք հիմնականում»,- ասաց։

Անհրաժեշտ է ճնշել ռուսական տարրի ակտիվացումը Մոսկվայում, և ոչ թե Հայաստանը ծառայեցնել Մոսկվայի շահերին, այլ ընդհակառակը`ռուսական ներուժը ծառայեցնել Հայաստանի շահերին, ինչպես դա հաջող կերպով անում են հրեաները, հատուկ ուշադրություն հրավիրեց այս հանգամանքի վրա քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝  նկատի ունենալով, որ Ռուսաստանում բնակվող հայ համայքն ամբողջությամբ ռուսներին նվիրվելու հակում ունի:

Քաղաքագետն անվտանգության առումով ճիշտ է համարում սեպտեմբերի 3-ին կայացրած որոշումը, սակայն պետք է նաև այլընտրանքային ուղղություններով համագործակցության ուղղությամբ մտածել: Խոսքը Չինաստան, Վիետնամ, Սինգապուր, Ճապոնիա երկրների ինքնուրույն զարգացման մոդելը հետագայում կիրառելու մասին է։

Քաղաքագետը վստահ է, որ Հայաստանը ևս ընթանալու է այս ուղիով, կյանքն է դա ստիպելու ասաց: Ու եթե նկատի ենք ունենում այս այլընտրանքները, ապա հարց է առաջանում ճանապարհների` երթուղիների մասին ու հենց այստեղ է, որ պետք է ռուսական փորձագիտական շրջանակներում հարց բարձրացնել Նախիջևանի պրոտեկտորատի հարցի մասին, հուշեց Լևոն Շիրինյանը։

Քաղաքագետը վստահ է, որ ԵՄ-ն Հայաստանի հետ համագործակցությունը չի դադարեցնի, քանի որ Հայաստանը պետք է ԵՄ- ին Վրաստանի համար։

Ցուցադրել ավելի
Back to top button