Հասարակություն

Պայքար աղանդավորության դեմ կամ երբ հայտարարված աղանդավորը աղանդավոր չէ

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Միացյալ երիտասարդական լիգա»  նախաձեռնությունը երեկ  համացանցում տարածեց տեղեկատվություն, ըստ որի, հայ ճանաչված անձանցից մոտ 30 հոգի անդամագրված են «Կյանքի խոսք» աղանդին:  Այսօր արդեն Միացյալ երիտասարդական լիգան հանդես եկավ հայտարարությամբ, որում նշվում է, որ աղանդավոր լինելը վիրավորանք չէ, սակայն հայ հայտնիներին  նրանց  հերքումը բավարար չէր։ Նրանցից մի քանիսը հանադես եկան համատեղ ասուլիսով՝ պարազաբանումներ ներկայացնելով։

«Եթե, ասեն, կայքերից մեկում կարդում եմ` Սոս Ջանիբեկյանը սևամորթ է, ու չնայած ես շատ եմ հարգում սեւամորթներին, բայց մեկ է, ինձ շատ վատ կզգամ, քանի որ ինձ զայրացնում է ապատեղեկատվությունը: Ի՞նչ է, դժվա՞ր է ճշտել ու նոր ինֆորմացիան տարածել»,- ասում է դերասան Սոս Ջանիբեկյանը։

Երգչուհի  Էմին նշում է, որ իրենց  հաշվին որոշ բլոգերներ  ցանկանում  են հայտնի դառնալ ու շեշտում, որ վերջին ժամանակահատվածում բլոգերների կողմից շատ է լինում նման սխալ վերաբերմունք արտիստների կամ ոչ արտիստների նկատմամբ։

Երգչուհի Սոֆի Մխեյանին էլ հատկապես բարկացրել  է այն փաստը, որ համացանցում հայտնված նյութը հրապարակված է եղել հենց իր նկարով։ «Նման լուրերն իրենց վրա կրկնակի են ազդում, քանի որ, երբ լուրն անգամ հերքվում է, մի ուրիշ ալիք է բարձրանում, որի հետեւանքը հետո ես զգում»։

Դերասան Սոս Ջանիբեկյանը նշեց, որ իր կողմից ճշտված տեղեկատվության համաձայն Միացյալ երիտասարդական լիգաի իրեն համարում է աղանդների դեմ գործող լուրջ շարժում, որում ներգրաված են 20-23 տարեկան երիտասարդներ։ «Ես ուզում եմ ներել այդ երկու պատանիներին իրենց տարիքի  ու անփորձության համար, ներում եմ իրանց ու ոչ մի դատական պրոցես չեմ սկսի, սակայն նրանք պիտի հերքեն այդ փաստը միայն ներողության խոսքերով»,- ասաց Սոս Ջանիբեկյանը։

Նկատենք, որ  ոչ բանախոսի կարագավիճակով ասուլիսն հետևում էր նաև «Քայքայիչ պաշտամունքից տուժածների և վերականգնողական» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։ «Ռադիոլուրի» հետ զրուցում Ալեքսանդր Ամարյանը նկատեց, որ այսօր այստեղ հավաքված հայ հայտնիները ոչ մի կապ չունեն աղանդավորական կառույցների հետ։

Back to top button