Նախագահի մամուլի քարտուղարը դեմ է Զարուհի Փոստանջյանի դեմ գործողություններին


Հանրապետության նախագահի աշխատակազմը սխալ է համարում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դեմ ակցիա կազմակերպելը և կոչ է անում ձեռնպահ մնալ յուրաքանչյուր նման նախաձեռնությունից։ «Մենք չենք ընդունում և սխալ ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին օդանավակայնում վանկարկումներով դիմավորելու կամ նրա դեմ որևէ այլ ակցիա կազմակերպելու մասին տարբեր կողմերից հնչող մտադրությունները: Բոլորին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ցանկացած նման նախաձեռնությունից»,– ասել է Արման Սաղաթելյանը tert.am- ին։
Ըստ մամուլի հրապարակումների՝ ՀՀԿ երիտասադրական թեւը մտադիր Է վաղը օդանավակայանում ձվեր ու պոմիդորներ նետել Ստրասբուրգից վերադարձող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ՝ ԵԽԽՎ- ում նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած հարցի համար։