Միջազգային

Կրակոցներ Վաշինգտոնի Կապիտոլումում

Սպիտակ տան տարածք է փորձել ներխուժել մի մեքենա: Ոստիկանները հետապնդել են վարորդին և ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ կրակ են բացել նրա ուղղությամբ: Միջադեպը, որը խուճապ է առաջացրել և Սպիտակ տանը, և Կոնգրեսի շենքում, ավարտվել է նրանով, որ մեքենան վարող կինը սպանվել է:

Հետապնդման ժամանակ վիրավորվել է նաև ոստիկաններից մեկը: Կապիտոլիումի ոստիկանության ղեկավար Կիմ Դայնը հայտարարել է, որ կատարվածը կապ չունի ահաբեկչության հետ: Մեքենայում ոստիկանները հայտնաբերել են մեկ տարեկան երեխայի:

Սենատորները, կոնգրեականները և լրագրողները հայտնել են, որ Կապիտոլիումում լսել են կրակոցների ձայները: Սկզբում բոլորին արգելվել է դուրս գալ շենքից, սակայն միջադեպի ավարտից հետո  ոստիկանությունը հանել է շենքի շրջափակումը:

Ցուցադրել ավելի
Back to top button