Տնտեսական

«Կամազը» Հայաստանում սպասարկման կենտրոն բացեց

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Նախագահ Սերժ Սարգսյանի եւ պաշտպանության, էկոնոմիկայի, ԱԻ նախարարներ Սեյրան Օհանյանի, Վահրամ Ավանեսյանի, Արմեն Երիցյանի, Հայաստանի խոշոր առեւտրային տարբեր կազմակերպությունների նեկայացուցիչների մասնակցությամբ այսօր Երեւանում բացվեց «Կամազ- Արմենիա» սպասարկման կենտրոնը։ Ներկա էր նաեւ ռուսական ներկայացուցչական պատվիրակությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղապ Նիկոլայ Բորդյուժան, «Կամազա» ԲԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Կոկոգինը, ՀՀ- ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը։

«Կամազ- Արմենիա» սպասարկման կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգել Գալստանի տեղեկացմամբ՝ ընկերությունը հիմնադրվել է հայ- ռուսկաան ռազմատեխնիկական հանձնաժողովի համաձայնագրերի հիման վրա եւ սրանով է պայմանավորված ռուսաստանցի հյուրերի ներկայությունը։ Նա նկատեց, որ ընկերությունը երկու նպատակ է հետապնդում։ Առաջինը՝ սպասարեկել ՀՀ ՊՆ ռազմական եւ կրկնակի նշանակության տեխնիկան, եւ երկրորդ՝ մտնել մասնավոր հատված՝ կազմակերպել մեքենաների տեխնիկական սպասարոկում։

Արդեն երեք տարի այս ընկերությունը սպասարկում է ՊՆ, կան նաեւ պատվերներ մասնավոր հատվածից՝ մասնավորապես շինարարական, հանքարդյունաբերության եւ տրանսպորտային ընկերություններից։ «Կամազ- Արմենիա» ընկերության 26 տոկոսի բաժնետերը ռուսական մայր գործարանն է, իսկ 74 տոկոսը պատկանում է տեղական «Մետեքսիմ» ՍՊԸ- ին։ Պետական մասնակցություն այստեղ չկա։

Ընկերությունը տարեկան կարող է սպասարկել 300 միավոր տեխնիկա, իսկ ապագայում նաեւ մտածում են կապիտալ վերանորոգում իրականացնել։ «Կամազ-Արմենիայի» կանոնադրական կապիտալը 2 մլն դոլար է եւ այստեղ աշխատում է 15 մարդ, մինչեւ տարեվերջ նպատակ կա աշխատակիցների թիվը հասցնել 30- ին։ Միջին աշխատավարձը 270 հազար դրամ է։

«Կամազ»- ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոկոգինը նշեց, որ սա իրենց երրորդ սպասարկման կենտրոնն է։ «Կամազը» բավականին ներկայացված է Հայաստանում, այսօր հաշվառված է մոտ 5000 «Կամազ» մակնիշի մեքենա եւ այս առումով ընկերության գործունեությունը պահանջված կլինի։

Back to top button