Հասարակություն

Լավագույն ուսուցչի մրցույթին մասնակցել են 38 մանկավարժներ. հաղթողները կստանան ավտոմեքենա

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

2010 թվականից հոկտեմբերի 5-ը նշվում է որպես ուսուցչի մասնագիտական տոն: Ամեն տարի, Ուսուցչի օրվա նախաշեմին, կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթները, որին այս տարի մասնակցել են 38 մանկավարժներ ՀՀ մարզերից և Երևանից:

Ավանդույթի համաձայն՝ արդյունքները և հաղթողների անունները կհրապարակվեն վաղը` Ուսուցչի օրը: Իսկ այսօր մանկավարժները մասնակցում էին ԿԳ նախարարի կազմակերպած ընդունելությանը, որի ժամանակ նրանց շնորհվեցին ոսկե հուշամեդալներ և պատվոգրեր: Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր մանկավարժներին անձնվեր աշխատանքի համար։

Այսպիսով՝ վաղը աշխարհի ավելի քան 100 երկրներում կնշվի ուսուցչի միջազգային տոնը` որպես ուսուցչի և ողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն։ Մեզ մոտ ևս տոնական հիմնական միջոցառումը տեղի կունենա վաղը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Վաստակաշատ մանկավարժներին կտրվեն պետական պարգևներ, վարչապետի հուշամեդալ և շնորհակալագրեր, իսկ «Տարվա լավագույն ուսուցչին» եւ «Տարվա լավագույն դաստիարակին» ՀՀ վարչապետի կողմից կտրվեն ավտոմեքենաներ։

Ցուցադրել ավելի
Back to top button