Միջազգային

ԱՄՆ Իրանի դեմ պատժամիջոցները դեռ չի հանի. Քերին կազմել է միջոցառումների ցանկ

ԱՄՆ չի պատրաստվում հանել Իրանի դեմ պատժամիջոցները, չնայած նրան, որ Իրանի ղեկավարությունը միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունները շարունակելու մասին մտադրության է հայտնել: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը լրագրողներին ասել է. «Մենք կշարունակենք իրականացնել պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ բանակցությունների միջոցով չենք հանգի որոշման: Մենք պատժամիջոցները չենք դադարեցնի մինչև, որ չտեսնենք Իրանի իշխանությունների կոնկրետ գործողությունները»:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կազմել է միջոցառումների ցանկ, որոնք պետք է նախաձեռնի Իրանը: Մասնավորապես ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին պետք է հնարավորություն տրվի մուտք գործել բոլոր այն օբյեկտները, որոնք կապ ունեն Իրանի միջուկային ծրագրի հետ: Նշենք, որ միջազգային միջնորդների «վեցյակի» բանակցությունները Իրանի հետ կկայանան Ժնևում հոկտեմբերի 15-16-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button