ԿարևորՔաղաքական

ՄՄ- ին անդամակցելով Հայաստանն ինքնուրույն չի կարող պայմանավորվել, ասում է դեսպան Մորելը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Այսօր Գերմանիաների միավորման օրն է և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ բավականին դժվար էր երկաթե վարագույրները վերացնելը, առավել դժվար էր մարդկանց գլուխներում փոփոխությունը։ Նա խոսել է նաև Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման մասին ու ասել, որ այն անհամատեղելի է ասոցացման համաձայնագրում տեղ գտած խորը և համապարփակ ազատ առևտրի գոտիների ստեղծմանը։

Արևելյան գործընկերության ծրագրի վիլնյուսյան գագաթաժողովին քիչ ժամանակ է մնացել, սակայն փորձ է արվում հասկանալ, թե ինչ չափով է հնարավոր համագործակցել Հայաստանի հետ, ասաց Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը։ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը նշանակում է, որ Հայաստանն ինքնուրույն և առանձին չի կարող պայմանավորվել հարցերի շուրջ, ավելացրեց դեսպանը, նաև բացատրեց, որ Գրեմանիան ԵՄ  անդամ երկիր է և այդ պաճառով ոչ թե Գերմանիան է բանակցում Հայաստանի հետ, այլ՝ ԵՄ- ն։ Նույնը կլինի նաև Հայաստանի ՄՄ- ին անդամակցելուց հետո։ «Մաքսային միությունն առանձին իրավաբանական անձ է, ինչը նշանակում է, որ  Հայաստանը ինքնուրույն և առանձին չի կարող պայմանավորվել հարցերի շուրջ»,- ասաց։

Տնտեսական հարթության վրա միաժամանակ երկու ուղղությամբ հնարավոր չէ աշխատել, սակայն պետք է ինչ-որ կերպ առաջ գնալ: Նախ պետք է տեսնել, թե ինչ է առաջարկվում Հայաստանին Մաքսային միությանը միանալու որոշմամբ, նշեց դեսպանը։ Իսկ ինչ չափով կարելի կլինի առաջ գնալ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ուղղությամբ, սեպտեմբերի 3-ի որոշումից հետո, հարցին դեսպանը դժվարացավ պատասխանել. «Հայաստանն իր լիազորությունները զիջում է փաստորեն Ռուսաստանին: Սակայն ասոցացման համաձայնագիրը ունի նաև քաղաքական ուղղություն և համագործակցել կարել է այդ ուղղությամբ»,- ասաց Ռայներ Մորելը: Մենք վերջնակետին չենք հասել, սա դեռ վերջը չէ ավելացրեց։ «Անշուշտ, ԵՄ անդամ երկրները ցանկանում են շարունակել Հայաստանի հետ առևտրային կապերը: Ապագան ցույց կտա որքանով Մաքսային միության անդամակցությունը կխոչընդոտի Եվրոպայի հետ առևտրային կապերին: Բայց կարծում եմ առևտուրը սկզբունքորեն պետք է շարունակվի: Տեսնենք»,- ասաց։

Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին լրագրողներին հետաքրքրող հարցերին Գերմանիայի դեսպանը պատասխանեց, որ խնդրի կարգավորումը օգուտ կտա ինչպես Հայաստանին ու տարածաշրջանին, այնպես էլ ողջ աշխարհին: Բեռլինը շահագրգռված է, որ հակամարտությունը լուծվի: Գերմանիան ԵԱՀԿ անդան է և աջակցում է խնդրով զբաղվող ՄԽ-ին, նշեց դեսպան Մորելը, հույս հայտնելով, որ ղարաբաղյան խնդիրը շուտով կլուծվի։

Ցուցադրել ավելի
Back to top button