Քաղաքական

Մենք հավերժ լինելու ենք Ռուսաստանի հետ. կոմկուսը պաշտպանում է Հայաստանի արտաքին քաղաքական վերջին նախաձեռնությունները

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Քաղաքական ասպարեզում մենք հավերժ լինելու ենք Ռուսաստանի հետ եւ չենք պոկվելու նրանից, անկախ նրանից, որ քաղաքական առումով շատերի հետ կշփվենք: Ես լրիվ համաձայն եմ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի հետ, նրա ելույթը բավականին դրական էր, մանավանդ` Ադրբեջանի հատվածը»,- գնահատականը Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանինն է։

Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդը Շիրազի բանաստեղծությունն է հիշում ու խորհուրդ տալիս կարդալ Թումանյանին, Իսահակյանին ,Չարենցին…

Կոմունիստ առաջնորդը ասում է, որքան էլ փրձում են վախեցնել, որ Մաքսային Միությունը Խորհրդային Միության վերականգնում է, պետք է մի բան հիշել, որ «սովետը չի փլուզվել, այլ՝ լուծարավել է դավաճանությունը պատճառով»։

Ռուբեն Թովմասյանն անդրադառնալով ԵԽԽՎ- ում երեկ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանաջյանի հարցին՝ ասաց. «Փիլիսոփաներն ասում են՝ հանճարների հետ վիճիր, հիմարներին ճանապարհ տուր թող անցնեն»։

«Սա ընդդիմության հարց չէր, խի մեր երկրում քիչ հարցեր կան, որ կարելի էր հարցնել այնտեղ: Զարուհի Փոստանջյանն իրեն ոչ կոռեկտ պահեց, եւ նախ ինքն իրեն պետք է հարցներ, իր այդ հարցը տալու տե՞ղն էր դա, թե՞ ոչ: Կամ` ո՞ւմ պատվերով էր այդ հարցը տվել»,- ասաց Թովմասյանը։

Անդրադառնալով գլխավոր դատախազի քվեարկությանը արդյուքներին՝ Ռուբեն Թովմասյանը նշեց, թե ընդդիմությունն ինքն էլ չգիտի՝ ինչ է անում, դրա համար էլ ժողովուրդն սկսել է չվստահել ընդդիմությանը։

«Այդքվեարկությաներեւույթըցույցտվեց «ընդդիմության»կատարածաշխատանքըվերջինմեկտարվաընթացքում: Չէրկարելիայդպեսվարվելուգնալերեքհոգովդեմքվեարկել»,- ասաց։

Back to top button