Հասարակություն

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սպառողներին խաբել է, հայտարարում են հասարակական գործիչները

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազ  սպառողներին խաբել է»,- այսօր «Արմատ» ակումբում հայտարարել է «Հասարակական պաշտպանների միություն» հկ գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը, իսկ էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը՝ «ՀայՌուսգազարդ» ընկերության նախկին աշխատակիցը, ասել է, որ գազի գնի թանկացման դեմքում խոստանում էին  բարձրացնել «ՀայՌուսգազարդ» ընկերության աշխատակիցների աշխատավարձերր,սակայն ոչ «ՀայՌուսգազարդ», ոչ էլ «Երևանգազ» ընկերությունները չեն պատրաստվում բարձրացնել որևէ մեկի աշխատավարձը։

«Հասարակական պաշտպանների միություն» հկ-ի գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը մեջբերում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ երեկ Ազգային ժողովում արած այն հայտարարությունը,  թե գազի սակագնի փոփոխության վերաբերյալ ռուսական կողմի հետ առայժմ պայմանագիր չի կնքվել ու հավելում. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սպառողներին խաբել է»։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայսին ասում էր պայմանագիր կա, սակայն եթե պայմանագիրը  չի կնքվել, ապա ինչի՞ հիման վրա է հանձնաժողովը հաստատել գազի նոր սակագինը, ասում է Գրիգորյանը։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը, որը «ՀայՌուսգազարդ» ընկերության նախկին աշխատակից է, հետաքրքրվել է ու պարզել, որ ընկերության  ոչ մի աշխատակցի աշխատավարձ չի բարձրացրել, մինչդեռ սակագնի բարձրացման գլխավոր պատճառներից մեկն էլ  նշում էին  հենց աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը։

«Երեւանգազ» ընկերության տնօրենը հայտարարել է, որ աշխատավարձերի բարձրացում չի լինելու: Հայտարարել էին, որ աշխատողների թիվը պետք է ավելացնեն, սակայն մի բան էլ տեսուչներին եւ նրանց աշխատավարձերը կրճատել են»,- ասում է Սիլվա Ադամյանը՝  հրաժարվելով հայտնել այն մարդկանց անունները, որոնց տեղեկությունները վկայակոչելով հայտարարում էր, որ ընկերությունում ոտնահարվում են աշխատակիցների իրավունքները։

Ցուցադրել ավելի
Back to top button