Հասարակություն
Հայաստանը ճանաչվել է ինտերնետում ազատ երկիր


Freedom House- ն իր այսօր հրապարակած զեկույցում Հայաստանը ճանաչել է ազատ երկիր համացանցի ազատության ցուցանիշով։ Ազատ ճանաչվել են 17 երկրներ, մեր հարեւաններից ընդգրկված է նաեւ Վրաստանը։ Համացանցի ազատության վարկանիշը գլխավոում են Իսլանդիան, Էստոնիան եւ Գերմանիան։
Տարածշրջանի երկրներից Ադրբեջանը, Թուրքիան, ինչպես նաեւ Ռուսաստանը ճանաչվել են մասամբ ազատ երկիր, իսկ վարկանիշային ցուցակը եզրափակում է Իրանը որպես ոչ ազատ երկիր։
Զեկույցի համաձայն՝ Հայաստանում ինտերնետ հասանելիությունը վերջին մի քանի տարում նշանակալիորեն բարելավվել է։ Ինտերնետից օգտվողների թիվը 2007 թ. 6 տոկոսից 2012- ին աճել է մինչեւ 39 տոկոս։