«Կառուցիր քո բիզնեսը, կառուցիր Գյումրին»


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
«Դիջիթըլ Փոմեգրանեթ» նորարարական ընկերությունը սկսում է «Կառուցիր քո բիզնեսը, կառուցիր Գյումրին» արշավը: Գյումրիում հիմնադրված ընկերությունը սփյուռքահայերի նախագիծն է, նպատակը՝ նորարարական IT ծրագրով սպասարկել փոքր և միջին բիզնեսին, որը չունի սեփական կայք եւ աշխարհին ներկայանալու հնարավորություն։
Ընկերությունը երկու տարվա ընթացքում նախատեսում է ստեղծել 200 աշխատատեղ՝ յուրաքանչյուրին հատկացնելով ամսական 600 դոլար աշխատավարձ: Իսկ ինչո՞ւ Հայաստանում և ինչո՞ւ Գյումրիում: Կազմակերպության ղեկավար Թոդ Ֆաբաքերը նկատել է, որ տեխնոլոգիան առավելությունը տալիս է ստեղծագործական ծրագրավորմանը: Իսկ Գյումրիում շատ մեծ ստեղծագործական դաշտ կա և դա է պատճառը, որ ընտրել են Գյումրին արտասահմանյան փոքր և միջին բիզնեսներին սպասարկելու համար:
Ինչպես իր հերթին նշեց ընկերության աշխատակից Լևոն Առաքելյանը, սպասարկումը իրականացվելու է մի քանի լեզուներով՝ առաջնահերթությունը տալով անգլերենին, ապա ռուսերենին, ֆրանսերենին և հայերենին։