Քաղաքական

Զարուհի Փոստանջյանը կհանվի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից

«Քաղաքական կարծիքի ազատ արտահայտումը պարտադիր պայման է պատշաճ քաղաքական բանավեճ ծավալելու համար, սակայն, իր բնույթով, բացարձակ իրավունք չէ»,- այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում փոփոխություններ կկատարվեն։

«Հաշվի առնելով Զարուհի Փոստանջյանի պահվածքը ԵԽԽՎ նիստում՝ հայտարարում եմ, որ խորհրդակցել եմ ԱԺ բոլոր խմբակցությունների հետ և որոշել եմ փոփոխություններ կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում»,- շեշտեց ԱԺ նախագահը։

Հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ նիստի ժամանակ Փոստանջյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հարց էր ուղղել Եվրոպայի խաղատներում 70 միլիոն դոլար տանուլ տալու մասին, ինչին ՀՀ Նախագահը պատասխանել էր, որ ինքը երբեք խաղատներում չի եղել: Փոստանջյանի հարցը բուռն քննադատության էր արժանացել թե սոցիալական ցանցերում, թե քաղաքական շրջանակներում։

Ցուցադրել ավելի
Back to top button