Միջազգային

Դամասկոսը «Ժնեւ 2»- ում չի բանակցի ահաբեկիչների հետ

«Ալ Կաիդայի» հետ կապված ահաբեկչական այնպիսի կազմակերպությունները, ինչպիսիք են «Ջեբհատ ան-Նուրսան» և «Իրաքի ու Լեվանտի իսլամական պետությունը» չեն կարող լինել «ժնև-2» խորհրդաժողովի մասնակիցներ: Միաժամանակ ընդդիմության չափավոր այն ուժերը, որոնք Սիրայում արտաքին ռազմական և  քաղաքական միջամտության կոչ չեն անում և «չեն կեղտոտել իրենց ձեռքերն արյունով» կարող մասնակցել Ժնևում սպասվող խաղաղ երկխոսությանը, հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օրման ազ-Զուաբին:

«Պետությունը չի կարող բանակցել մարդասպան ահաբեկիչների հետ»,- ասել է ազ- Զուաբին: Ըստ նրա՝ սիրիական կառավարությունը հույս ունի, որ ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ը և ոչ էլ խաղաղ երկխոսության որևէ այլ մասնակից պետություն չի պահանջի Դամասկոսից համաձայնություն բանակցային գործընթացին ահաբեկչական կազմակերպությունների մասնակցության հարցում:

Օրման ազ-Զուաբին կոչ է արել Սաուդյան Արաբիային և Կատարին դադարեցնել ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորումը, իսկ Թուրքիային և հարևան մյուս երկիրներին փակել սահմանները՝ թույլ չտալու համար գրոհայինների մուտքը Սիրիա:

Ցուցադրել ավելի
Back to top button