Հասարակություն

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»- ը «Զվարթնոց» օդանավակայանի շենքը չի նորոգի

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ռեսուրսներ չի տրամադրի «Զվարթնոց» օդանավակայանի հին՝ կլոր շենքի պահպանության համար, ասված է ընկերության այսօր տարածած հաղորդագրության մեջ։ Օդանավակայանի կառավարումն ստանձնած ընկերությունը նաեւ «պատասխանատվություն չի կրի որևէ վթարի դեպքում»։

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ- ն հաղորդագրության մեջ հիշեցնելով, որ Զվարթնոց միջազգային օդանավակայանի կոնսեցիոն կառավարումն ստանձնել է 2002 թ. հունիսին 30 տարի ժամկետով՝ իր «հիմնական նպատակը և պարտավորությունն է եղել  ապահովել ուղևորների ու թռիչքների անվտանգությունը և ապահովությունը»։

«Այդ սկզբունքներից ելնելով էլ 2004թ Հայաստանի կառավարությունը հաստատեց մեր մաստեր պլանը, որով սահմանվում էր, որ պետք է կառուցվի նոր  ուղևորային համալիր, որը կհամապատասխանի սեյսմակայունության պահանջներին, կունենա  ջեռուցման և լույսի վերահսկման համակարգ, ուղևորների ապահովության համար  ժամանակակից սարքավորումներ: Նոր շինությունը կառուցվել է հին շենքի հարևանությամբ, որը կառուցվել է 1982թ, սակայն այլևս չի օգտագործվում և չունի ներկայումս պահանջվող համապատասխան սեյսմակայունություն և օդանավակայանի հատակագծի վրա տեղաբաշխված է` ապահովության և անվտանգության ժամանակակից նորմատիվներին ոչ համապատասխան:

2007թ մենք գործարկեցինք առաջին համալիրը, իսկ 2011թ պաշտոնապես բացվեց նոր օդանավակայանը: Ռազմավարական առումով գտնվելով  Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում Զվարթնոց միջազգային օդանավակայանը դարձել է տարածաշրջանային հաբ, որը կարող է տարեկան սպասարկել մոտ 3 միլիոն ուղևոր: “Արմենիա” միջազգային օդանավակայաններ” ՓԲԸ-ն կառուցել է ավելի քան 19,000 քմ մակերեսով մեկնման և ժամանման նոր սրահներ (ստերիլ գոտի), կոմերցիոն  տարածքներ,  VIP սրահներ և ուղեւորների նստեցման կամրջակներ»,- նշել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Ցուցադրել ավելի
Back to top button