Միջազգային

ԱՄՆ- ում բյուջետային համաձայնությունները չեն կայանում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Կոնգրեսի խմբակցությունների ղեկավարների հետ բյուջետային խնդրի շուրջ որևէ արդյունք չի տվել, տեղեկացրել է լրագրողներին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները: Նրա խոսքով Օբաման հրաժարվել է բյուջեի և պետական պատքի վերաբերյալ բանակցություններ վարել:

Սենատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Հարրի Ռիդն էլ ասել է, որ առանցքային է մնում առողջապահության բարեփոխումների հարցը, որի շուրջ կան լուրջ տարաձայնություններ: Հիշեցնենք, որ Կոգրեսին մինչև ֆինասական նոր տարվա մեկնարկը` հոկտեմբերի 1-ը, չի հաջողվել համաձայնության գալ բյուջեի հարցում, որի պատճառով  ԱՄՆ-ում դադարեցվել է աշխատանքը դաշնային հաստատությունների զգալի մասը:

Back to top button