Տնտեսական

Մեկնարկում է «ԴիջիԹեք էքսպո 2013»- ը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հոկտեմբերի 4-6- ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կկայանա «ԴիջիԹեք էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը։ Այս տարի  այն կրում է «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը: Մասնակիցների թվում են տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում զբաղված  կանադական,  սինգապուրյան, ռուսական, ամերիկյան և հայկական ընկերություններ:
Եթե անցյալ տարի ցուցահանդեսը ունեցավ 24 հազար այցելու, ապա այս տարի կազմակերպիչներն ակնկալում են հյուրընկալել մինչև 26 հազար մարդ։ Այս տարի ցուցահանդեսը բաղկացած կլինի առանձին բաժիններից՝ ըստ մասնագիտական ոլորտների՝ ճարտարագիտական, ծրագրային և համացանցային լուծումների, հեռահաղորդակցության, կրթության և ռազմարդյունաբերության ոլորտների: Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն սեմինարներ, գործարար հանդիպումներ և աշխատանքի տոնավաճառ: Ինչպես և նախորդ տարիներին, մուտքը ազատ է լինելու։

Ցուցադրել ավելի
Back to top button