Հասարակություն

ՏԻՄ մարմիններում կանայք 8.6 տոկոս են. Հայաստանում է ԵԱՀԿ գենդերի հարցերով հատուկ ներկայացուցիչը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

ԵԱՀԿ գործող նախագահի գենդերային հարցերով հատուկ  ներկայացուցիչ Ջյուլին Ջեյթլին  այցելել է տարբեր երկրներ, այդ թվում Հայաստան,  տեսնելու՝  ինչպես են լուծվում գենդերային հավասարության խնդիրները:  Այս հարցի շուրջ խոսել է կառավարության և  ՀԿ-ների  ներկայացուցիչների հետ, դիտարկել նրանց հետ քննարկումները: Ջեյթլին նշել է, որ ԵԱՀԿ-ն ունի գենդերային հավասարության հասնելու իր ծրագիրը, ընդունել է բազմաթիվ որոշումներ, որոնք կանանց  կօգնեն պայքարել իրենց իրավունքների համար և կխթանեն  կանանց մասնակցությունը հասարակական և  քաղաքական կյանքին, ինչպես նաև կօգնեն  կոնֆլիկտների լուծման և հետևանքների հաղթահարման գործում կանանց մասնակցությանը:

Խոսելով ընտանեկան բռնության մասին` Ջյուլին Ջեյթլին հայտարարեց, որ ոստիկանության  կողմից  որոշ քայլեր են ձեռնարկվել պայքարելու այս չարիքի դեմ։ Չնայած, որ ընտանեկան բռնության մասին օրենքը  չի ընդունվել և ունի լրացուցիչ աշխատանքի կարիք, այն շատ կարևոր է։ «Դա շատ կարևոր օրենք է, քանի որ հասարակությունը երևույթը չի ընդունում»,- ասաց ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչը։

Միջազգային չափանիշները պահանջում են, որ 30 տոկոս կանանց ներկայացուցչություն լինի խորհրդարաններում, թերևս, ըստ Ջյուլին Ջեյթլինի, Հայաստանում այս առնչությամբ  դրական քայլեր կատարվել են, սակայն մինչ օրս կանանց մասնակցությունը քաղաքական կյանքին 10 տոկոսից մի քիչ է ավելի։ Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին օրենքը  քննարկվել է կառավարության ներկայացուցիչների հետ և տեղյակ է, որ «գենդեր» տերմինի վերաբերյալ աղմուկ է բարձրացվել Հայաստանում եւ այսօր նկատեց, որ տեղի է ունեցել թյուրըմբռնում։

Կանանց և տղամարդկանց  հավասարությունը հասարակության մեջ առաջին և հիմնական կետն է: Բանավեճը ցանկացած քաղաքակիրթ երկրում լավ նշան է համարվում, սակայն պետք է ընթանա քաղաքակիրթ ոճով, ընդգծեց Ջեյթլին։ «Կարծիքները պետք է հիմնվեն փաստերի և վկայությունների վրա: Քննարկումների արդյունքում, երբ իրականացվում են անձնական վիրավորանքներ կամ թյուրիացություն առաջացնող խոսակցություններ, ոչ մեկի հետաքրքրությունների շրջանակներում չէ: Կանաց և տղամարդկանց հավասարությունների մասին խոսելով` պետք է հիմնվել փաստերի և վկայությունների վրա»,- ասաց նա։

Բանախոսի խոսքով` հասարակությունը պետք է հասկանա, թե ինչ է նշանակում կանանց և տղամարդկանց հավասարություն: ՄԱԿ-ի հրապարակած կանաց և տղամարդկանց ներգրավածությունը քաղաքականության մեջ   քարտեզի հիման վրա   մեր երկրում կանանց և տղամարդկանց ընդգրկվածությունը տեղական ինքնակառավարման մարմիններում  8.6 տոկոս է, իսկ 866 գյուղապետերից կանայք  19- ն են։

Ցուցադրել ավելի
Back to top button