Միջազգային

Սպիտակ տունը Կոնգրեսից բյուջե է սպասում. դաշնային իշխանության ֆինանսավորումը դադարեցված է

Հանրապետականները պետք է ջանքեր գործադրեն ճգնաժամային այս իրավիճակից դուրս գալու համար և հրաժարվեն բյուջեի քննարկման ժամանակ ներկայացնել անիրագործելի քաղաքականացված պահանջներ, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին: «Բյուջեն ընդունելը նախագահի գործը չէ: Նա չի կարող ազգային գվարդիա ուղղարկել Կոնգրես և ստիպել խոսնակին բյուջեի օրինագիծն ընդունել: Նախագահը հույս ունի, որ Ներկայացուչների պալատում հանրապետականներն իրենց գործը կանեն», -ասել է Քարնին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետական հաստատություններից շատերը փակվել են, քանի որ երկրի  ֆինանսական նոր տարին առանց բյուջեի է սկսվել: Հարկադիր արձակուրդի սպառնալիքի տակ է հայտնվել 800 հազար պետական ծառայող: Ըստ լրատվամիջոցների՝  հանրապետականներն առաջարկել են հերթով բացել փակված պետական հաստատությունները, դրանց վերաբերյալ առանձին օրինագծեր ընդունելով, սակայն Սպիտակ տունը մերժել է առաջարկը՝ ասելով, որ դա լուրջ չէ:

Ներկայացուցիչների պալատում հանրապատական մեծամասնությունը պնդում է մեկ տարով հետաձգել Բարաք Օբամայի առաջարկած առողջապահության բարեփոխումների իրականացումը: Սենատը, որտեղ մեծանասնության են կազմում նախագահի դեմոկրատ թիմակիցները, մերժում է բյուջեի նախագիծը, որում այդպիսի պահանջ է ձևակերպված:

Ցուցադրել ավելի
Back to top button