Միջազգային

Սիրիական ընդդիմությունը պետք է մասնակցի «Ժնեւ 2»- ին ասում է ամերիկացի դիվանագետը

ԱՄՆ-ը հույս ունի, որ սիրիական ընդդիմությունը կհամաձայնի իշխանությունների ներկայացուցիչների հետ համատեղ  մասնակցել «Ժնև-2» խորհրդաժողովին, լրագրողներին ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերը, թե խորհրդաժողովին ընդդիմության ներկայացվածության հետ կապված «մեծ խնդիրներ կան»:

Պսակին ասել է, որ սիրիական ընդդիմության կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբան անցած շաբաթ համաձայնություն է տվել մասնակցել «Ժնև-2»-ին: «Նա պատրաստակամություն է հայտնել մասնակցել ժնևյան խորհրդաժողովին: Մենք շարունակում ենք աշխատել ընդդիմության հետ և նրանց հետ մշտապես կապի մեջ ենք»,-նշել է Պսակին:

Ցուցադրել ավելի
Back to top button