Շոն Մաքալիսթերի երեք խորհուրդը


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Մեծ Բրիտանիայի դեսպանատունն ու Բրիտանական խորհուրդն իրենց գործընկերներիր հետ հոկտեմբերի մեկից Հայաստանում կազմակերպել են Բրիտանիայի միամսյակ «Britain is…/Բրիտանիան… է» խորագրով: Բրիտանական օրերի շրջանակներում Երևանում է բրիտանացի ականավոր կինովավերագրող, «Սանդենս» կինոփառատոնի մրցանակակիր Շոն Մաքալիսթերը: Հոկտեմբերի 2-9-ը «Նաիրի» կինոթատրոնում տեղի կունենա նրա 7 ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/10/021013shon.mp3
16 տարեկանում թողնելով դպրոցը Շոն Մաքալիսթերը սկսում է աշխատել գործարաննեում` մինչև տեսախցիկ գտնելն ու իր ճանապարհը դեպի ազգային կինոդպրոց հարթելը: 1996 թվականից ֆիլմեր է նկարահանում BBC-ի, Channel 4-ի համար` աշխատելով Իսրայելում, Իրաքում, Ճապոնիայում, վերջերս էլ Սիրիայում և Եմենում։ Բրիտանական օրերի շրջանակներում կինովավերագրողը Երևանում է : Հոկտեմբերի 2-9-ը «Նաիրի» կինոթատրոնում տեղի կունենա Շոն Մաքալիսթերի 7 ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Ծրագիրը ներկայացնում է կինոմատոգրաֆիական անդրադարձներ Միջին Արևելքի հասարակությունների ու սովորական մարդկանց կյանքին` մասնավորապես աշխարհաքաղաքական վերջին զարգացումների համատեքստում։
«Ճգնաժամերը բավականին տարբեր են և դժվար է նմանութուններ գտնել, օրինակ, Եմենում և Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների միջև, բայց կա ընդհանրություն, որը միավորում է արևելյան գրեթե բոլոր հակամարտությունները։ Դա փոփոխությունների ձգտումն է, ինչն էլ մարդկանց դուրս է բերել փողոց: Ինչ վերաբերում է Սիրիային, ապա մարդիկ հոգնել են կոռումպացված համակարգից, Ասադի բռնատիրական ռեժիմից և այլևս չեն ցանկանում կառավարվել մեկ ընտանիքի կողմից: Դրա համար էլ հաղթահարել են իրենց վախն ու դուրս են եկել փողոց»։
Բրիտանական օրերի շրջանակներում Շոն Մաքալիսթերը Երևանում կանցկացնի գործնական դասընթաց սկսնակ կինոռեժիսորների, ուսանողների և արվեստագետների համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանում ապաստանած սիրացի փախստականներին նվիրված համատեղ նախագծով: Բրիտանացի ռեժիսորը նշում է, որ սա իր առաջին հանդիպումն է Հայաստանի հետ, փոխարենը` բազմիցս եղել է Սիրայի հայկական թաղամասերում ու ճաշակել հայկական ուտեստները: Եվ միշտ, ինչպես ասում է, ցանկություն է ունեցել տեսնել այն երկիրը, որտեղ ծնվել է այդ հրաշալի խոհանոցը: Եթե այս օրերին նկարահաներ Հայաստանի մասին պատմող որևէ ֆիլմ, ապա գլխավոր հերոսo, անկասկած, կլիներ հայկական ռեստորանում աշխատող մի հմուտ խոհարար:
Հանդիպման ավարտին բրիտանացի ռեժիսորն այսօր կիսվեց իր երեք խորհուրդներով, որոնք ավանդաբար փոխանցում է սկսնակ ռեժիսորներին. առաջին` եթե կարող ես ուրիշ գործ գտնել` գտիր, եթե ոչ, ուրեմն իմացիր, որ կարող ես կորցնել կնոջդ: Նրանից բաժանվելուց հետո մի լավ տեսախցիկ գնիր: