ԿարևորՏնտեսական

Հիմնական բողոքները վերաբերել են ավտո եւ առողջության ապահովագրություններին

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Եթե թվային վիճակագրություն ներկայացնենք, ապա դիմողների միջին ցուցանիշը 2011- ի նկատմամբ 2012 թվականի համեմատ աճել է 175 տոկոսով, նույն  արդյունքը նաև 2012-2013 թվակաների ընթացքում է արձանագրվել: Բողոքների ցուցանիշը աճել է բոլոր ֆիանանսական կազմակերպությունների նկատմամբ,  այդ թվում` բանկերի և ապահովագրական ընկերությունների: Այսինքն` դրական ելքերով գործերի քանակը չի նվազել, դիմումների 68 տոկոսը լուծվել է հօգուտ հաճախորդի, իսկ փոխհատուցման ծավալը կազմել է  130 մլն դրամ:

Բողոքները, ըստ ոլորտի պատասխանատուի,  հինականում վերաբերել են բանկային քարտերի զեղծարարությանը, պայմանագրերի, այդ թվում ավանդի ներգրավման պայմանագրերի սպասարկմանը, սպառողական վարկավորմանը։ Վերջինի պարագայում հիմանականում հաճախորդները տեղեկացված չեն լինում իրենց իրավունքների մասին։ Օրինակ, սպառողական կվարկավորման դեպքում, օրենքի համաձայն, հաճախորդի սահմանված իրավունքները խախտվելու պարագայում անձը կարող է դիմել համապատսխան մարմնին և պահանջել  տուգանք` 300 հազար դրամի չափով: Ինչ վերաբերում է ապահովագրական ընկերությունների դեմ գրանցված բողոքներին, տեղեկացնենք, որ դրանք հիմանականում վերաբերում են ԱՊՊԱ եւ ԱՌՊԱ՝ առողջության ապահովագրությանը: Փիրուզա Սարգսյանը հավելում է, որ գրասենյակը հավատարիմ է որդեգրած սկզբունքներին և ապահովում է ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի անաչառ պաշտպանություն:

Փիրուզա Սարգսյանը հավելեց նաև, որ հանրության տեղեկացվածությունը բարձրացնելու համար ավագ դպրոցներում անցկացվում են ապագա սպառողների կրթական դասընթացներ, իսկ մարզեր այցելության շնորհիվ բարձրացնում ֆինանսական իրավունքի իմացության մակարդակը:

Ցուցադրել ավելի
Back to top button