Հասարակություն

Հայկական վիրտուալ քոլեջը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Անգլերեն լեզվի հարյուրից ավելի  մասնագետներ, կրթական հաստատությունների ղեկավարներ, դասախոսներ և ուսուցիչներ այսօր Բրիտանական խորհրդի կազմակերպած «Կրթություն. գործընթաց, թե վերջնանպատակ» երկօրյա համաժողովին քննարկեցին դասավանդման բնագավառում տեղի ունեցող փոփոխությունները և նոր մեթոդների ներգրավման թեր ու դեմ կողմերն իրենց աշխատանքում։ Համաժողովին ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

 Նախարաը նշեց, որ եթե խոսում ենք «առցանց, հեռահար, մոբայլ կրթության ձևերի մասին, ապա ակնհայտ է, որ այստեղ բոլորի համար ծագող թիվ մեկ խնդիրն այն է, որ բախվում ենք կրթության որակի ստուգման ձևերին և մեթոդներին, և երկրորդ խնդիրը` ուսանող-դասախոս հարաբերությունների նոր տարբերակն է»։

Անդրադառնալով հայկական  վիրտուալ քոլեջի ծրագրերին՝ նախարարը նշեց, որ առաջիկա օրերին պետք է քոլեջի հետ քննարկվի պաշտոնականացման տարբերակը, թե ինչպես պետք է հայկական վիրտուալ քոլեջի դիպլոմ տրվի։

Ցուցադրել ավելի
Back to top button