Միջազգային

Իսրայելի վարչապետը կոչ է անում պահպանել Իրանի դեմ պատժամիջոցները

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ Իրանի հետ դիվանագիտական հարաբերություններն արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, եթե ուժի մեջ մնան միջազգային պատժամիջոցները:

Նեթանյահում երկրի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիին անվանել է «ոչխարի մորթու տակ թաքնված գայլ»: ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություներում նկատնող ջերմության առնչությամբ էլ ասել է, որ իր երկիրը թույլ չի տա, որ Թեհրանը միջուկային ծրագիր ունենա, եթե անգամ ստիպված լինի միայնակ պայքարել:

Իրանը դրան ի պատասխան հայտարարել է, որ մտադիր չէ միջուկային զենք ստեղծել և Նաթանյահուի ելույթը սադրիչ է անվանել:

Back to top button