Հասարակություն

«Բարեւ Երեւանը» պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավոր Արծրուն Միրզոյանին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Բարեւ Երեւան» դաշինքը պատրաստվում է դիմել Արդարադատության խորհրդին՝ Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանին կարգապահական տույժի ենթարկելու պահանջով, լրագրողների հետ այսօվա հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը։ Նրա խոսքով՝  եթե Արդարադատության խորհուրդը նրան չզրկի դատավորի կարգավիճակից, Հրայր Թովմասյանը կրելու է պատասխանատվություն նրա հետ միասին։ Բան այն ,որ  վարչական դատարանը երկու անգամ վերադարձրել է «Բարեւ Երեւան» դաշինքի հայցը՝ տրանսպորտի  ուղեվարձի բարձրացման դեմ, ըստ խմբակացության անդամների, անհիմն պատաճառներով։

«Բարեւ Երեւան» դաշինքի հայցը՝ տրանսպորտի  ուղեվարձի բարձրացման դեմ  ռաջին անգամ  ներկայացվել օգոստոսի 14 –ին: Ըստ  Ստեփան Սաֆարյանի՝  հայցադիմումում  մեկ տասնայկից ավել խախտումներ են թվարկվել, որոնցով ուղեկցվել է քաղաքապետի որոշումը։  Մասնավորապես՝ խախտվել էր ավտոմոբիլային  տրանսպորտի մասին օրենքի մի քանի դրույթներ: Դրութներից մեկոով  ասվում է, որ ուղեվարձի թանկացման համար  հիմք կարող են հանդիսանալ 4 գործոններ`ավտոմեքենաների, քսայուղերի, ավտոպահեստամասերի թանկացում և դրամի արժեզրկում, ինչը, սակայն, այդ ընթացքում չի արձանագրվել։

«Օրենքի խախտումով թանկացում է եղել, պահանջվում է, որպեսզի  քաղաքապետը առաջնորդվի ոչ միայն ուղեվորափոխադրողների, այլ նաև  հասարակության շահերով, բայց մրցութային հանձնաժողովում երևում է, որ առաջնորդվել է միայն ուղևորոփոխադրողների շահերով»։

«Բարեւ Երեւան» դաշինքը պատրաստվում է դիմել Արդարադատության խորհրդին՝ Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանին կարգապահական տույժի ենթարկելու պահանջով։ Դրանից բացի՝ խմբակցությունը պատրաստվում է նաեւ բողոքարկել այդ որոշումը, դիմելու է Վերաքննիչ եւ ճռաբեկ դատարաններ՝ պահանջելով չեղյալ ճանաչել Վարչական դատարանի որոշումը եւ վարույթ ընդունել իրենց երկու հայցերը։ Հայաստանյան դատական ատյանները սպառելուց հետո էլ կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Back to top button