Հասարակություն

ԹԻ ուշադրության կենտրոնում կրթական կոռուպցիան է

Անհրաժեշտ է ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը կրթության ոլորտում, որպեսզի երեխաները ոչ միայն մշտապես հաճախեն դպրոց և կյանքի կոչվեն գրագիտության ու զարգացման նպատակները, այլև հասնեն նրան, որ հաջորդ սերունդը պատրաստ լինի «ոչ» ասել կոռուպցիային, ասված է Թրանսփարենսի Ինթերնեշնլը հակակոռուպցիոն կենտրոնի նոր զեկույցում։

«Կոռուպցիայի համաշխարհային զեկույց. կրթություն» զեկույցը մանրամասնում է բազմաթիվ պրակտիկ քայլեր, որոնք միտված են կանխելու կրթական համակարգը քայքայող իշխանության չարաշահումը, կաշառակերությունը և մութ գործարքները: Այն կառավարություններին, միջազգային կազմակերպություններին, մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը կոչ է անում ողջ աշխարհում խթանել լավ կառավարումը կրթության քաղաքականության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button