Քաղաքական

Ընտրություններ՝ առանց ընտրության. Ադրբեջանի ընտրությունը հայ եւ ադրբեջանցի քաղաքագետների աչքերով

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կանկացվեն հերթական նախագահական ընտրությունները: Ըդհանուր առմամբ՝  քվեաթերթիկում ներկայացված կլինեն նախագահի 10 թեկնածու:  Ըստ դիտորդների՝ հիմնական պայքարը կընթանա գործող նախագահ Իլհամ Ալիևի և ընդդիմադիր Ժողովրդարական ուժերի ազգային խորհրդի կողմից առաջադրված Ջամիլ Հասանլիի միջև։ Ադրբեջանում տիրող նախընտրական տրամադրությունների մասին այսօր խոսել են Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը և ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսը, ով մասնակցում էր քննարկմանը  համացանցային տեսազանգի միջոցով։

Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակի պարագայում գործող նախագահ Իլհամ Ալիևը կստանձնի երկրի ղեկավարի պաշտոնը արդեն երրորդ անգամ: Ըստ հանրային հարցումների՝ Ալիևին աջակցում են ադրբեջանցի ընտրողների 88,7%:

Այն, որ ընտրությունների արդյունքները կանխորոշված են հաստատում է  ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսը։ «Նախագահական ընտրությունները Ադրբեջանում անցնում են համապետական ընտրություններին ոչ բնորոշ մթնոլորտում, ի տարբերություն վերջին խորհրդարանական ընտրությունների, որոնք հետաքրքրություն էին առաջացնում երկրի բնակչության մոտ: Հիմա այնպիսի տպավորություն է, որ այս ընտրությունները շատ քչերին են հետաքրքրքրում»։

Այնուամենայնիվ՝ երկրի իշխանությունները գործադրում են բոլոր վարչական լծակաները այլ թեկնածուների նախընտրական արշավները սահմանափակելու ուղղությամբ: Ըստ Յունուսի՝ նախագահ Ալիևի հիմնական մրցակից է համարվում պատմաբան  Ջամիլ Հասանլին, ում թեկնածությունը առաջադրվել է ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից: Թեպետ նախագահի թեկնածուների միջև անցկացվում են բավականին բուռն հեռուստաբանավեճեր, այնուամենայնիվ՝ դրանց չի մասնակցում ընտրապայքարի ֆավորիտը։

Հատկանշական է, որ Իլհամ Ալիևին նախընտրական բանավեճերին ներկայացնում են նրա գլխավորած իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործիչները: Եվս մեկ հետաքրքիր փաստ՝ ոչ հիմնական համարվող թեկնածուներն իրենց հակաքարոզչությունը ուղղում են ոչ թե գործող նախագահի, այլ՝ ընդդիմության պատմաբան-թեկնմածուի դեմ։

Հարևան երկրում նախընտրական տրամադրությունների բացակությանն իր բացատրությունը ունի  Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ «Ադրբեջանում ոչ մի ընտրություն տեղի չի ունենում, քանի որ դրանց արդյունքներն այսօր արդեն բացառապես բոլորին հայտնի են: Ոչ մի ինտրիգ չկա և լինել չի կարող: Վերջապես, ինչպե՞ս կարող է հետաքրքրություն առաջացնել այն, ինչը չկա։ Արդյունքները կանխորշված են և այս ընտրությունները որպես այդպիսին դժվար է համարել»։

Ամեն դեպքում՝ այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում այսօր և գալիք ընտրություններում, գոհացնում է Հայաստանին, նկատեց հայ քաղաքագետը։

Ցուցադրել ավելի
Back to top button