ԿարևորՏնտեսական

ԱՎԾ. Եթե գազը չթանկանար, գնաճն ավելի ցածր կլիներ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ազգային վիճակագրական ծառայության  տվյալներով՝ Հայաստանում այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գրանցվել է 3,2 տոկոս գնաճ: Այն արձանագրվել է 2013-ի հունվար- օոգոստոս ամիսներին: Պարզվել  է, որ  մեր երկրում  սեպտեմբերին օգոստոսի համեմատ նաև գնանկում է գրանցվել՝ 0,2 տոկոսով։     Ազգային վիճակագրական ծառայության  գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն այսօր այս թվերն է ներկայացրել ու հայտարարել, որ եթե այս տարվա հուլիսի մեկից էլեկտրաէներգիայի ու գազի սակագները չբարձրանային, ապա հանրապետությունում ոչ թե գնաճ, այլ գնանկում կնկատվեր։

ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն այսօր վիճակագրական  հերթական թվերը ներկայացրեց : Այսպիսով՝  նախորդ տարվա սեպտեմբերի  համեմատ այս տարի սեպտեմբերին 8,2 տոկոս գնաճ  է գրանցվել, օգոստոս ամսին  նախորդ տարվա օգոստոսի համեմատ գնաճի մակարդակն ավելի բարձր է եղել՝ 9,3 տոկոս: Ընդհանուր առմամբ՝ 1,1 տոկոս գների անկում է գրանցվել: 12-ամսյա գնաճի պարագայում պարենային ապրանքների գծով կրկին գնաճ է արձանագրվել՝ 8,2 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գներն աճել են 3,4 տոկոսով, ծառայությունների սակագները՝ 10,9 տոկոսով:

2013թ սեպտեմբերին 2012թ դեկտեմբերի համեմատ 3,2 տոկոս գնաճ է գրանցվել: «2013 թ հունվար- սեպտեմբերը 2012թ հունավր սեպտեմբերի նկատմամբ սպառողական գներն աճել են 5,6 տոկոսով, այդ թվում՝ պարենային ապրանքներինը՝ վեց, ոչ ապրանքային ապրանքներինը՝ 4,9 տոկոսով,ծառայությունների սակագները՝ 5,1 տոկոսով»:

Դիտարկվող 11 բնակավայերից ամենաբարձր գնաճ արձանագրվել է Կապանում և Արտաշատում, մնացած ինը բնակավայրերում գնանկում է գրանցվել, իսկ ամենացածր գնաճը՝ Վաղարշապատում և Մարտունիում է գրանցվել: Այս տարվա սեպտեմբերին օոգոստոսի նկատմամբ 470 ապրանք- ծառայություններից 284-ի գծով գնաճ է արձանագրվել, 137-ի՝  գնանկում, 49 ապրանք- ծառայությունների գները անփոփոխ են մնացել: Ամենաշատն ի դեպ,  ձուն է, թանկացել:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մրգի ապրանքախմբում 2013թ. սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 20.6% գնաճ, իսկ 2013 թ. հուլիսի համեմատ`7,3% գնանկում: Վերջինս մեծապես պայմանավորվել է խաղողի` 30.9%, սալորի` 27.9%, ձմերուկի` 17.2%, տանձի` 16.1%, ելակի` 11.5%, սեխի`9.2% գնանկումով: 2013թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ խնձորի գինը նվազել է 5.5%-ով, ադամաթզինը` 4.6%-ով: Միաժամանակ՝ հանրապետությունում գրանցվել է նարնջի` 6.9% և դեղձի` 16.1% գնաճ:

ԱՎԾ- ն չի  մոռացել նաև այս տարվա հուլիսի մեկից բարձրացան էլեկտրանէերգիայի ու գազի սակագների մասին: Հենց սա էլ հաշվի առնելով՝  Գուրգեն Մարտիրոսյանն այսօր հայտարարեց, որ եթե այս տարվա հուլիսի մեկից էլեկտրաէներգիայի ու գազի սակագները չբարձրանային, ապա հանրապետությունում ոչ թե գնաճ, այլ գնանկում կնկատվեր։

Սա պաշտոնական  վիճակագրությունն էր, այժմ  տեսնենք, թե ինչ են մտածում մեր համաքաղաքացիները, նկատե՞լ են արդյոք գնանկում, թե միայն գնաճն է  անհանգստացնում նրանց:

«Պանիրը, կարագը, ամեն ինչն էլ թանկացել է, երեկ արդեն հեռախոսս էլ կտրեցին։ Չորս հոգանոց ընտանիքին 120 հազար պետք  ա, որ մենակ սնունդ առնես: Դա շատ քիչ է, եթե դպրոցական էլ ունես, արդեն սարսափելի է»,- ասում է զրուցակիցս։

Ցուցադրել ավելի
Back to top button