Միջազգային

ԱՄՆ կառավարության ֆինանսավորումն այսօր կարող է դադարեցվել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որը վերահսկվում է հանրապետականների կողմից, մեկ շաբաթվա ընթացքում բյուջեի նախագիծը երրորդ անգամ վերադարձրել է Սենատ դրանում առողջապահության բարեփոխումների հետ կապված փոփոխություններ մտցնելով:

Նախագծին կողմ են քվեարկել 228 կոնգրեսական, դեմ են եղել 201-ը: Հերթական փոփոխությունները հետաձգում են միլիոնավոր ամերիկացիների համար առողջապահական ապահովագրություն ձեռք բերելու հնարավորությունը: Ավելի վաղ հանրապետականները փորձում էին չեղյալ հայտարարել առողջապահության ոլորտում իրականացված բարեփոխումները կամ հետաձգել դրանք մեկ տարով:

Սենատն էլ հրաժարվում է հավանություն տալ բյուջեի նախագծին, որում առողջապահության բարեփոխումներին առնչվող  կետեր կան: Համաձայնության չգալու դեպքում Միացյալ Նահագների պետական հաստատություններն այսօրվանից արդեն ստիպված կլինեն դադերեցնել իրենց աշխատանքը: Նշենք, որ առողջապահության բարեփոխումները նախագահ Օբամայի 2008 թվականի նախընտրական ծրագրի առացքային դրույթներից են եղել:

Ցուցադրել ավելի
Back to top button