Քաղաքական

Ազատ, արդար, վախի մթնոլորտում եւ չընտրություններ. քաղաքական գործիչները Սյունիքի ընտրությունների մասին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Սյունիքի մարզում տեղի ուենցած մեծամասանական ընտրություններին «Ժառանագության» թեկանծուն պարտվեց, քանի որ մարզում տիրում է վախի մթնոլորտ և ՀՀԿ առաջադրած թեկնածուն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրայանի մերձավոր շրջապատից է, ասում է «Ժառանագության» անդամ, Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարանը:

Հանդիպմանը ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը «Ժառանգության» ներկայացուցչին հակադարձեց` իրենց առաջադրված թեկնածուին ոչ մեկ չէր ճանաչում, այնպես որ պարտության պատճառն իրենց մեջ պետք է գտնեն։ «85 տոկոս ձայն հավաքած թեկնածուի դեպքում ասել, որ ընտրությունները կեղծված են, մեծ սխալ է»,- ասում է։

ՀՀԿ թեկնածուն հայատարեց ,որ օրենքով սահմանված ժամանակահատվածում   «Ժառանագությունը» որեւէ ընտրությունների բողոքարկման հայտ չի ներկայացրել, ինչին ի պատասխան Դավիթ Սանասարյանն ընդունեց, որ օրենքի շրջանակներում կոնկրետ ապացույցների բացակայության խնդիր կա, սակայն, միևնույն է, հակառակորդին չեն շնորհավորելու և պնդելու են, որ ընտրությունները չեն եղել ազատ և արդար։

Իսկ ահա ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը Հայաստանում ընտրությունների մասին խոսելը լուրջ չտ համարում։ Ինչին ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը հակադարձում է, որ դեռևս 90-ականներից հասարակությանը սովորեցրել են` մեծամասնականով ընտրված պատգամավորն առաջին հերթին նյութական խնդիրներ լուծող է, ոչ թե՝ օրենք գրող։

«Մարդիկ շարունակում են նյութական աջակցություն սպասել իրենց տարածքի պատգամավորի թեկնածուից` թե կասֆալտապատի՞ փողոցը, բարեգործություններ կանի՞: Այս դրվածքը հո նոր չէ՞: Այնպես որ իշխանությունների «ձեռքը» մեծամասնական կարգով ընտրությունների դեպքում չպետք է փնտրել, եթե անգամ իրենց կողմից թեկնածու կա»։

Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայացած Ազգային ժողովի մեծամասնական  ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում հաղթել է ՀՀԿ թեկնածու Արմեն Կարապետյանը: «Ժառանգությունը» առաջադրել էր ազատամարտիկ  Սամվել Հայրապետյանին։

Ցուցադրել ավելի
Back to top button