Քաղաքական

Ազատամարտիկներն աջակցում են ձերբակալված ընկերոջը եւ Հայաստանի խնդիրները քննարկելու կլոր սեղան հրավիրում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Հինգ տարի առաջ մարդը հանցանք է գործե, և այդ տարիների ընթացքում ինտենսիվ շփումներ ունեցել բարձրաստիճան այրերի հետ, սակայն հենց սկսեց սոցիալական հարցեր բարձրացնել, համապատասխան մարմինները հիշեցին կատարվածի մասին և ձերբակալեցին գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին>,- այսօր հայտարարել են գնդապետի ազատամարտիկ ընկերները և նկատել, որ իրենց ընկերոջ նկատմամբ շինծու մեղադրանք է ներկայացվել, քանի որ մինչ օրս չի բացահայտվել այն անձը, ով իբ կաշառք է տվել Վոլոդյային:

Արցախյան պատերազմում հակառակորդի դեմ պայքարող  ազատամարտիկներն իրենց ընկերոջն աջակցելուց բացի հայտարարեցին, որ  վերջին օրերեին հանդիպել են ՀԱԿ, ԱԺՄ, «Ազատություն», ՀԺԿ, «Ժառանգություն», ԲՀԿ, ՆԺԿ, «Հանրապետություն», «Ժողովրդավարական  հայրենիք» կուսակցությունների ղեկավարների հետ եւ նրանց հրավիրել «կլոր սեղանի» շուրջ քննարկելու Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերները:

Ի դեպ՝ ազատամարտիկները դեռ պետք է հանդիպեն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի և ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Իսկ ՕԵԿ-ի եւ Արտաշես Գեղամյանի հետ Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը չի հանդիպելու, «որովհետեւ նրանք ԱԺ սողոսկել են ՀՀԿ-ի ցուցակներով, եթե ՀՀԿ-ն կարիք համարի, որ իրեն ներկայացնի Արթուր Բաղդասարյանը, մենք դեմ չենք լինի, բայց կցորդ կուսակցություններին չենք հանդիպելու»,- նկատել է ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը։

Կլոր սեղանը նախատեսված է հոկտեմբերի 20-ին` անկեղծ զրույցի ընթացքում Հայաստանի ապագայի նոր տեսլականը նախանաշելու նապատակով:

Ցուցադրել ավելի
Back to top button