Հասարակություն
Սյունիքի թիվ 38 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թեկնածուն


Սյունիքում թիվ 38 ընտրատարածքում երեկ տեղի ունեցած ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների արդյունքներով հաղթել է Հանրապետական թեկնածու Արմեն Կարապետյանը, ով ստացել է 20 հազար 744 ձայն։
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների` «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Սամվել Հայրապետյանը ստացել է 3 հազար 555 ձայն։ Քվեարկությանը մասնակցել են ընդհանուր ընտրողների 50.3%–ը։
Հիշեցնենք՝ այս ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն էր առաջացել, երբ այս ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Վահե Հակոբյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ: