Միջազգային
Սիրիան Իրան- ԱՄՆ մերձեցումներում դրական ազդակ է տեսնում


Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դրական ազդակ է տեսնում Իրանի հետ ԱՄՆ-ի մերձեցման մտադրությունում, ինչի մասին ասել է իտալական լրատվական «ՌայՆյուզ24» հեռուստակայանով հեռարձակված հարցազրույցում: «Կարծում եմ, որ եթե ԱՄՆ-ն անկեղծ է Իրանին մերձենալու իր մտադրություններում, արդյունքները շատ դրական կլինեն ոչ միայն սիրիական ճգնաժամը, այլ նաև տարածաշրջանում եղած մյուս բոլոր խնդիրները լուծելու համար», -ասել է Ասադը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Բարաք Օբաման և Հասան Ռոուհանին հեռախոսով քննարկել են Իրանի միջուկային խնդիրը: Դա 1979 թվականից ի վեր Իրանի և ԱՄՆ-ի նախագահների առաջին զրույցն է: