ԿարևորՀասարակություն

Ուղեւորափոխադրող ընկերությունների վարքագծում ոչ բարեխիղճ մրցակցության դրսեւորումներ են տեսնում

Երեւանի ավագանու  «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երեւանի քաղաքային տրանսպորտի ուղեվարձի հարցով դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին։ Ըստ խմբակցության ղեկավարի՝ ուղևորափոխադրող կազմակերպությունները  2013թ.-ի հուլիսի սկզբին, կարծես միմյանց հետ պայմանավորված, ուղեվարձը թանկացնելու նպատակով դիմել են Երևանի քաղաքապետին՝ ներկայացնելով ծախսերի ավելացման հաշվարկներ, որոնք միմյանցից այնքան էլ չեն տարբերվում:

Խմբակցության անդամները ուղևորափոխադրող 49 կազմակերպություններից 48-ի՝ միաժամանակ դիմելու ու նույնաբովանդակ գործողություններում միտում են տեսնում: Անահիտ Բախշյանը խնդրել է «նշված արատավոր երևույթը ուսումնասիրել, պատժամիջոցներ ձեռնարկել, ինչպես նաև՝ պարզաբանել, թե որքանով է ազատ մրցակցությունն ապահովվել ուղևորափոխադրող 49 կազմակերպությունների միջև»:

Կարդացեք նաև
Close
Back to top button