Միջազգային

Մեծ Բրիտանիան պահանջում է ԵՄ ապակենտրոնացում

Մեծ Բրիտանիան մտադիր է հասնել Եվրամիության ապակենտրոնացմանը «Որտեղ պետք է` Եվրոպան, իսկ որտեղ հնարավոր է` ազգայինը» սկզբունքով, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնանախարար Ուիլյամ Հեյգը:

«Հիմա Եվրամիությունն ավելի  մեծ դեր ունի մեր երկրում, քան կցանկանային մեր քաղաքացիները և այդ դերը ստանձնել է առանց հարցնելու բրիտանացիների կարծիքը: Բրիտանացիները փոփոխություններ են ուզում և մենք կտանք նրանց ընտրելու հնարավորություն: ՄԵզ կոսմետիկ փոփոխություններ պետք չեն, մենք իրական փոփոխությունների ենք ձգտում: Ցանկանում ենք դադարեցնել կենտրոնացումը, ցանկանում ենք Եվրոպա, որը ոչ թե ավելի շատ կանոններ է  ստեղծում և  Բրյուսելի համար ավելի շատ միջամտություն ապահովում, այլ իշխանությունը վերադարձնում է ազգային խորհրդարաններին և ընտրողներին: Ահա այդպիսի Եվրոպա ենք մենք ուզում»,- հայտարարել է Հեյգը Պահպանողական կուսակցության խորհրդաժողովում:

Ավելի վաղ վարչապետ Դեյվիդ Կեմերոնը հայտարարել էր, որ բրիտանական կառավարությունը պետք է հնարավորություն ունենա արտաքսել ապօրինի միգրատներին և հանցագործներին: Նա հավելել էր նաև, որ դրա հետ կապված չի բացառում, որ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից:

Ցուցադրել ավելի
Back to top button