Միջազգային

Մաս կազմել Եվրոպայի ազատ ժողովուրդներին. Ուկրաինայի ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիների առաջնորդների դիմումը

Ուկրաինային եկեղեցիների եւ կրոնական կազմակերպությունների ղեկավարներն այսօր համատեղ հայտարարություն են տարածել երկրի արտաքին քաղաքականության կողմնորոշումների մասին։ 

Մոսկվայի պատրիարքության Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Վլադիմիրի, Ուկրաինայի հունա- կաթոլիկ եկեղեցու ղեկավար, ծայրագույն արքեպիսկոպոս Սվյատոսլավի եւ Կիեւի պատրիարքության Ուկրաինայի ուղղափառ եկեցեղու պատրիարք Ֆիլարետի ստորագրած հայտարարության մեջ նշված է, որ պատմականորեն ուկրաինական ժողովուրդը եվրոպական քաղաքակրթական տարածքին է պատկանում։

«Պատմականորեն այնպես է ձեւավորվել, որ հին ժամանակներից ուկրաինական ժողովուրդը եղել է եվրոպական քաղաքակրթության մաս։ Եվրոպայի, նրա հոգեւոր, մշակութային, կրթական, իրավական ավանդույթներով է կառուցվել մեր հասարակական եւ պետական կյանքը։ Այժմ Ուկրաինան կանգնած է իր հետագա զարգացման ընտրության ճանապարհին։ Մեր կարծիքով՝ Ուկրաինայի ապագան բնականորեն պայմանավորված է մեր հիմական արմատներով՝ լինել անկախ պետություն եվրոպական ազատ ժողովուրդների շրջանում»,- եկեղեցիների առաջնորդների հայտարարությունն է մեջբերում «Ռեգնումը»։

«Համոզված ենք, որ այս ընտրություն չի կարող հակադրության մեջ մտնել մեր պատմական հարեւանի՝ Ռւսաստանի հետ։ Նրա պետականությունը, պատմությունն ու մշակույթը սերտորեն կապված են Եվրոպայի հետ։ Հուսով ենք, որ ռուս ժողովուրդն ու պետությունը կճանաչեն եւ կհարգեն Ուկրաինային՝ որպես անկախ պետության իրավունքը՝ ընտրել ապագային ուղին այնպես, ինչպես Ուկրաինան ճանաչում եւ հարգում է Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button