Հասարակություն

Մայր Աթոռում բացվեց ձեռագիր մատյանների ցուցասրահը (ֆոտոշարք)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր բացվել է «Կառլ և Էմմա Սողոյաններ» ձեռագիր մատյանների ցուցասրահը։ Բարերար տիկին Էմմա Սողոյանը Մայր Աթոռին է ընծայաբերել քսաներկու ձեռագիր մատյաններ և հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը։

Նորաբաց սրահում բացի ընծայված ձեռագրամատյաններից ցուցադրվում են նաև որոշ բացառիկ փաստաթղթեր Մայր Աթոռի արխիվից, որոնց թվում են նաև Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Տ. Զավեն արքեպիսկոպոս Եղիայանի գաղտնի փաստաթղթերը` կապված Հայոց ցեղասպանության հետ, ինչպես նաև վերջինիս ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության հիշատակի օր հաստատելու Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված գրությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button