«Կատարյալ ամուսին» կարելի է փնտրել Մալյանի կինոդերասանի թատրոնում


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Հոկտեմբերի 2-ին Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում տեղի կունենա «Կատարյալ ամուսինը» ներկայացման պրեմիերան: Ներկայացումը ռեժիսոր-բեմադրիչ Միքայել Բագրազյանի դեբյուտն է թատրոնում: Նա առավել հայտնի է որպես հեռուստատեսային ռեժիսոր, վերջին աշխատանքը հեռուստատեսությունում «Անծանոթը» հեռուստասերիալն էր։
Անգլիացի հեղինակ Դոնալդ Չերչիլի «Դեկորատոր» կատակերգության հիմքի վրա ստեղծված ներկայացումը կատարյալ ամուսնու իրական, ավելի ստույգ՝ շոշափելի կերպար չի առաջարկոիմ: Պարզապես հերոսներից յուրաքանչյուրն այդ առումով ունի սեփական պատկերացումները: Հերոսները, ի դեպ, երեքն են: Նրանց մարմնավորում են երիտասարդ դերասաններ Արթուր Պետրոսյանը, Անի Բայաթյանն ու Տաթև Գրիգորյանը։
«Այս ներկայացման մեջ այդ հանդիպումը կայացել է: Հանդիսատեսն իրեն կարող է տեսնել և ճանաչել հերոսներից յուրաքանչյուրի մեջ»,- վստահեցնւմ են «Կատարյալ ամուսինը» ներկայացման ստեղծագործական խմբի անդամները: