Միջազգային

Իրանի դեմ պատժամիջոցները մի քանի ամսում հնարավոր է դադարեցի

Իրանի դեմ գործող միջազգային պատժամիջոցները մի քանի ամսվա ընթացքում դադարեցնելու որոշում հնարավոր է կայացվի, եթե Թեհրանը համաձայնի համագործակցել և տեսչության համար բացի իր միջուկային օբյեկտները, Սի Բի Էս հեռուսատալիքով հեռարձակված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

«Կա հավանականություն, որ այդ պայմանավորվածությունը ձեռք կբերվի մոտ ապագայում և ամեն ինչ կախված է Իրանից, թե որքանով է նա բաց և պատրաստ դրան», -ասել է Քերինն,- Եթե  մենք համոզվենք, որ ծրագիրը խաղաղ է, Իրանի հետ հարաբերությունները կարճ ժամանակում կարող են արմատապես փոխվել դեպի լավը»,- հավելել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button