Քաղաքական

«Ժառանգությունը» բողոքարկում է արդյունքները

Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում կիրակի օրն անցկացված ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար անցկացված լրացուցիչ ընտրությունները «Ժառանգություն» կուսացությունը գնահատում է «անազատ եւ անարդար»:

«Ընտրությունների ընթացքում եւ դրան նախորդած նախընտրական շրջանում տեղ գտած խախտումներն էապես ազդեցին արդյունքների վրա՝ ետ պահելով հազարավոր ընտրողների իրենց քաղաքացիական պարտքը կատարելուց՝ ընտրություններին մասնակցելուց, ինչի պատճառով դրանք առանձնացան ընտրողների մասնակցության խիստ ցածր ցուցանիշով»,- ասված է խորհրդարանական կուսակցության այսօր տարածած հայտարարության մեջ։

Այս ընտրատարածքում «Ժառանգությունից» առաջարկված պատգամավորության թեկնածու Սամվել Հայրապետյանը որոշել է բողոքարկել դրա արդյունքները։

Back to top button