Միջազգային

Էրդողանի «Ժողովրդավարացման փաթեթը» եւ Կիպրոսի ԱԳ նախկին նախարարի արձագանքը

Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիբ Էրդողանը հրապարակել է «Ժողովրդավարացման փաթեթը»։ Էրդողանի առաջարկած բարեփոխումները, որոնք առաջիկայում պետք է ներառվեն Թուրքիայի նոր սահմանադրության մեջ, փոփոխություններ են  ենթադրում երկրում ապրող ազգային փոքրամասնությունների՝ մայրենի լեզվով ուսուցման, քաղաքական կուսակցությունների, հավաքների ազատության ապահովման, ընտրական շեմի նվազեցման վերաբերյալ:

Մասնավորապես, ըստ փաթեթի, ենթադրվում է մեծացնել քաղաքական կուսակցությունների պետական ֆինասավորումը, մեղմացնել քաղաքական կուսակցություններ հիմնելու սահմանափակումները, թույլ է տրվելու նախընտրական քարոզչություն իրականացնել նաև այլ լեզունելով և վերջապես դպրոցներում վերացվելու է պարտադիր «Ես թուրք եմ» երդումը։

Հայտարարությունում Էրդողանն ընդգծել է, որ առաջարկվող բարեփոխումները կյանքի կկոչվեն ամենակարճ ժամանակում: Նա հույս է հայտնել, որ հասարակական կյանքում այդ փոփոխությունները կուժեղացնեն Թուրքիայի բնակչության միջեւ եղբայրությունը:

Ի դեպ՝ Կիպրոսի նախկին ԱԳ նախկին նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը թվիթերյան իր էջում հղում տալով Հանրային ռադիոյի անգլալեզու կայքում տեղադրված այս նյութին՝ նշել է. «Բավական է խոսքեր, հայտարարությունները պետք է գործի վերածվեն»։

Ցուցադրել ավելի
Back to top button