Միջազգային

ԱՄՆ կառավարության ֆինանսավորումը հնարավոր է դադարեցվի

Ամերիկյան կառավարությունը մեկ օրվա ընթացքում պետք է կարողանա լուծել իր առջև դրված խնդիրը, որ խուսափի իշխանության դաշնային մարմինների աշխատանքը դադարեցնելուց:

Կիրակի առավոտյան Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները, հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է դադարեցնել ապահովագրական առողջապահության համակարգի բարեփոխումների փաթեթի ֆինանսավորումը: Իսկ դա նշանակում է, որ կառավարությունը զրկվում է հնարավորությունից ֆինանսավորել դաշնային բազմաթիվ հիմնարկությունների գործունեությունը, եթե մինչև ֆինանսական նոր տարվա սկիզբը` հոկտեմբերի 1-ը չհաջողվի համաձայնության գալ երկրի նոր բյուջեի հարցում:

Եթե դա տեղի չունենա դաշնային մի շարք հիմնարկություններ  կարող են փակվել, իսկ նրանց աշխատակիցները զրկվել աշխատավարձից: Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը հայտարարել է, որ դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատը կմերժի հանրապետականների ընդունած օրինագիծը: Սենատի նիստը կայանալու է այսօր կեսօրին: ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատն ընդամենը մի քանի ժամ կունենա հանրապետականների կողմից առաջակված սահմանափակումները վերացնող նոր օրինագիծ ընդունելու համար:

Back to top button