Միջազգային
Սիրիայի մասին ԱԽ բանաձեւը. առաջինը երկու տարվա ընթացքում


ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդը երկշաբաթյա լարված քննարկումներից հետո այս գիշեր ընդունել է Սիրիայի քիմիական զենքի պաշարները ոչնչացնելու ծրագիրը պաշտպանող բանաձեւ։ Անցած երկու տարում սա առաջին փաստաթուղթն է Սիրիայի հարցով, որ ընդունվել է ՄԱԿ- ի ԱԽ- ում, հայտնում է Բի Բի Սի- ն։
ԱԽ- ն կոշտ միջոցառումներով է սպառնում, եթե պայմանավորվածությունները խախտվեն, սակայն ընդգծում է, որ ուժի կիրառումը պետք է թույլատրվի առանձին։ Փաստաթուղթը դատապարտում է քիմիական զենքի կիրառումը, սակայն հակամարտող որեւէ կողմ դրա մեղավոր չի ճանաչում։