Մշակույթ

Մանկական Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի 15- ամյա Մոնիկա Ավանեսյանը

Կիևում նոյեմբերի 30-ին կայանալիք Մանկական եվրատեսիլ- 2013»- ի մրցույթում Հայաստանը կներկայացնի 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը՝ «Շոկո ֆաբրիկա» երգով: Նա դարձավ մրցույթի հայաստանյան ընտրական փուլի հաղթողը, որը կայացավ Առաջին ալիքի ուղիղ եթերում։

Առաջին ալիքի «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթի ստեղծագործական խումբը ստացել էր մասնակցության 82 հայտ, որից 12-ը ընտրվել էր ազգային նախընտրական փուլում ներկայանալու համար: Հաղթողի անունը որոշվեց պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստաքվեարկության արդդյունքներով՝ 50/50 հարաբերակցությամբ: Ժյուրիի կազմում էին երգչուհի Սյուզան Մարգարյանը, երաժշտագետ Նաիրա Գյուրջինյանը, երգահան Արա Գեւորգյանը, երաժիշտ, գործիքավորող Արա Թորոսյանը, հայտնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ժյուրին նաեւ խրախուսական մրցանակներ հանձնեց 2-րդ տեղը գրաված մասնակիցներ Դավիթին եւ Էռնային, որոնք հնարավորություն ստացան մեկնելու Կիեւ եւ հայտարարելու Հայաստանի կողմից տրվող միավորները: 3-րդ տեղը գրաված «Happy day» խումբը հնարավորություն ստացավ նկարահանվելու Առաջին ալիքի կողմից պատրաստվող մանկական երաժշտական սերիալում:

Ընտրություն կատարելիս հաշվի է առնվել ներկայացված երգերի` մրցույթի խիստ կանոններին ու պահանջներին համապատասխան լինելու հանգամանքը, բովանդակությունը, որակն ու հիթային լինելը:

Back to top button