Հասարակություն

Բացվեց Գուրգեն Մարգարյանի հուշարձանը

Այսօր մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցում բացվել է Բուդապեշտում քնած ժամանակ ադրբեջանցու կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի հուշարձանը։ Արարողությանը մասնակցել են Մարգարյանի հարազատները, ԱԺ պատգամավորներ, ՊՆ ներկայացուցիչներ, նաեւ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը։

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը խոսելով Գուրգեն Մարգարյանի դավադիր սպանության մասին՝ նշել է, որ մարդասպան Սաֆարովին հանձնելով Ադրբեջանին Հունգարիայի իշխանությունները ոչ միայն արատավորել են իրենց անունը, այլև անջնջելի ստվեր նետել համամարդկային արժեքների վրա:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button